Բավ է պառակտվել
18-02-2016 13:12

Գալուստ Սահակյանը լավ է, դեղորայքային բուժում է ստանում. բժիշկ

Երեկ անսպասելի զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներով Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա տեղափոխված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը, առողջական վիճակը լավ է: Այս մասին հայտնեց ԲԿ-ի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: «Ամեն ինչ նորմալ է, այսօր նա լրացուցիչ որևէ հետազոտություն չի անցել, ստանում է դեղորայքային բուժում»,-ասաց Կարեն Սահակյանը` հավելելով, որ ԱԺ նախագահը, այնուամենայնիվ, այսօր դուրս չի գրվի հիվանդանոցից: Բժիշկը հավելեց, որ Գալուստ Սահակյանի մոտ ոչ արյան զեղում, ոչ ուղեղի կաթված չի ախտորոշվել և ի պատասխան այս հարցի՝ ընդգծեց. «ԱԺ նախագահը մեզ մոտ ընդունվել էր զարկերակային բարձր ճնշմամբ»: