Բավ է պառակտվել
08-10-2014 09:24

«Հայկական ժամանակ». Սամվել Բալասանյանն «իջել է ջրի հատակը»


«Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ և աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն:
Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:
Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը:
Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:
ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երևում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել:
Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաև հոկտեմբերի 10 համապետական հանրահավաքի օրը Հայաստանում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: