Բավ է պառակտվել
21-12-2016 13:37

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը փորձում է համոզել Ծառուկյանին հետ կանգնել քաղաքականություն վերադառնալու մտադրությունից

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը օրեր շարունակ փորձում է Գագիկ Ծառուկյանին համոզել հետ կանգնել քաղաքականություն վերադառնալու մտադրությունից, հաղորդում է «Ժամանակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին:
Ինչպես նշվում է գրառման մեջ, Կարապետյանն իր հիմնական գործառույթն է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի համար ամուր հենարան ստեղծել:
Չի բացառվում, որ մինչև այս շաբաթվա վերջ Ծառուկյանը իր վերադարձի վերաբերյալ հանդես գա հայտարարությմաբ:
Իսկ մինչ այդ, երևանցիներն ու գյումրեցիները շարունակում են «ջարդել» ԲՀԿ գրասենյակի դուռը` պահանջելով նրա վերադարձը: