Բավ է պառակտվել
08-03-2022 14:41

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են անդրադառնալ Հայաստանի վրա․ իշխանական պատգամավորը կոչ է արել հաշվարկել ռիսկերը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցերին և այս համատեքստում անդրադարձել նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։

«Մենք փոքր երկիր ենք, փոքր հասարակություն, և մեր աշխարհաքաղաքական դերն այնպիսին չէ, ինչպիսին մենք ենք փորձում ներկայացնել... Մեր աշխարհաքաղաքական նշանակությունը դեռևս կրիտիկական չէ մեզ որևէ ընտրության առաջ կանգնեցնելու համար», - ասել է նա:

Ըստ Արսենյանի՝ Հայաստանն ինքը՝ որպես պետություն և հասարակություն, պետք է կառավարի գոյություն ունեցող ռիսկերը և վերահսկի պլանավորվող ռիսկերը։ «Այդ ռիսկերից մեկը կարող է լինել այն, որ սցենարների որոշակի զարգացման արդյունքում Հայաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ: Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են հասնել այնպիսի չափերի, որ Հայաստանը նույնպես ընկնի դրանց տակ: Մենք պետք է պլանավորենք, վերահսկենք այդ ռիսկերը, որպեսզի. չհայտնվենք այս հատվածում»,- ասել է պատգամավորը։