Բավ է պառակտվել
21-04-2014 15:10

«Ադրբեջանն անհանգստացած է Ղրիմի իրադարձություններով».ադրբեջանագետ

«Ադրբեջանն անհանգստացած է Ղրիմի իրադարձություններով», -այսօր լրագրողների հետ հանդիպման նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Այսօր աշխարհի քարտեզի փոփոխություն է տեղի ունենում, Ադրբեջանն անհանգստացած է, քանի որ այս ամենը չի կարող շրջանցել իրեն: Ղրիմի անջատումը փաստորեն նրանց տեսանկյունից ևս կարող է նախադեպ հանդիսանալ ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայության համար տարածքայի ամբողջականության սկզբունքի նկատմամբ: Բացի Արցախից, սա կարող է շղթայական ռեակցիա ունենալ, Ադրբեջանի էթնիկ տարրերով բնակեցված շրջանները ևս կարող են անջատվելու ցանկություն դրսևորել»,- նկատեց ադրբեջանագետը: Բանախոսը նաև աբրադարձավ սահմանային կրակոցներին ու լարվածությանը, նշելով, որ դա հատկապես սրվում է այցելությունների ժամանակ. «Դիտորդների առաքելությունը չի բերում իր արդյունքը: Նրանց այցերի ընթացքում սահմանին լարվածությունը թուլանալու փոխարեն աճում է, կրակոցներն ավելանում են: Այս գործողություններին միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքում: Նրանց լռությունը մեզ լրջորեն անհանգստացնում է»: Սարգիս Ասատրյանը նաև չբացառեց , որ նախագահների մակարդակով հանդիպում կլինի: Սակայն, ըստ նրա, այլ հարց է, թե դա ինչ կարող է տալ: