Բավ է պառակտվել
14-03-2017 12:55

Հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից և մարտունակներից մեկն է. Սարգսյան

Հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից և մարտունակներից մեկն է՝ վստահ է նախագահ Սարգսյանը.« Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման տևական սպառնալիքի և Հայաստանի հանդեպ տարածքային ոտնձգությունների պայմաններում մենք մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք երկրի պաշտպանության բարձրացման վրա: Զարմանալի չէ, որ առաջին կայացած պետական ինստիտուտներից մեկը դարձավ բանակը, որն արդեն տևական ժամանակ համարվում է տարածաշրջանում ամենաուժեղնմերից և մարտունակներից մեկը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա նաև նշել է, որ իրենց կազմավորումից 25 տարի անց, այսօր էլ Հայաստանի Զինված ուժերը շարունակում են կատարելագործվել, լրացնելով իրենց օպերատիվ հնարավորություններն ու ժամանակակից զինատեսակներով հագեցվածությունը, բազմակողմանիորեն զարգացնելով արդյունավետ կառավարման, քաղաքացիական դեմոկրատական վերահսկողության և միջազգային ռազմաքաղաքական համագործակցության համակարգերը:
Նախագահը անդրադարձել է նաև անցած տարվա ապրիլյան իրադարձություններին, ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի դրսևորած ագրեսիան զգալի վնաս է հասցրել բանակցային գարծընբթացին, և երկրների միջև փոխվստահության վերականգնման ջանքերին, որոնք ուղղված են բացառապես խաղաղ կարգավորմանը:
«Շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, որը տեղի ունեցավ 2017թ-ի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, հերթական անգամ ցույց տվեց հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղավորներին բացահայտելու բարդությունը և ընդգծեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ-ին տեղի ունեցած գագաթաժողովների արդյունքում ձեռք բերված. հրադադարի խախտմանը հետևելու մեխանիզմներ կիրառելու մասին համաձայնագրերի շտապ և արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը»,- ասել է Սարգսյանը:
2016թ. ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռա-հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ ակտիվ ռազմական գործողություներ էր իրականացրել՝ շփման գծի գրեթե ողջ երկայնքով՝ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղի դիրքերն ու բնակավայրերը:
ԼՂՀ Պաշտպանական բանակը ճնշել էր հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ: