Բավ է պառակտվել
18-09-2013 01:21

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Ռուսաստան` մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդանիստ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բացման արարողությունը նախատեսված է վաղը: Բացի օծման
արարողությունից, սպասվում են նաեւ տոնական միջոցառումներ:
Շինարարությունը սկսվել էր 2008 թվականին: Կառույցը գտնվում է Մոսկվայի Օլիմպիական պողոտայում, այն դառնալու է Ռուսաստանի հայերի հոգեւոր գլխավոր
կենտրոնը եւ Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ կրոնական համալիրը: Եկեղեցու բացմանը ներկա կլինեն նաեւ Ամենայն Հայոց Գարեգին կաթողիկոսը,
Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ: