Բավ է պառակտվել
06-04-2016 17:38

Ադրբեջանի գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը. Սարգսյան

Ադրբեջանը տարածաշրջանը վերածել է Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան, նաև ցանկանում են, որ իրենց երեխաները երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրեն ժողովրդավարական պետության մեջ. Նրանք այլ ցանկություն չունեն»,- հայտարարել է նախագահը:

Արդեն շուրջ 30 տարի՝ 1988-ից ի վեր, նրանք, շարունակել է Ս. Սարգսյանը, ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար ու ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը:

«Եվ նրանց, իրոք, հաջողվեց՝ պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Միջազգային հանրությունից նրանք ակնկալում են միայն մի բան՝ իրենց այդ իրավունքի ճանաչում»,- ասել է Սերժ Սարսգյանը՝ տեղեկացնելով, որ հենց այդ մասին է պատմել Գերմանիայի կանցլերին, ով քաջատեղյակ է պայքարող այդ ժողովրդի նորագույն պատմության մանրամասներին:

Վերջում երկրի ղեկավարը Գերմանիայի Կառավարությանը՝ ի դեմս Անգելա Մերկելի, շնորհակալություն է հայտնելլ ՀՀ-ԵՄ երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար: