Բավ է պառակտվել
10-08-2016 12:07

Սարգսյանն ու Պուտինը կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Մոսկվայում կքննարկեն քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում իրականացվող փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ:

Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Սարգսյանը կայցելի Մոսկվան Պուտինի հրավերով:

«Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրա-տնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը, դիտարկել եվրասիական հարթակում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացումը: Նախատեսվում է, որ մտքեր կփոխանակվեն նաև մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ», - նշել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ակնկալվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ։