Բավ է պառակտվել
30-09-2013 12:16

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում կհանդիպի Ֆրանսուա Օլանդի հետ

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Ս. Սարգսյանն կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ իսկ Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Նախագահը նաև կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: