Բավ է պառակտվել
15-04-2021 20:39

Սարգսյանը Վրաստանի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին

Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վրաց գործընկեր Սալոմե Զուրաբաշվիլիի հետ հանդիպան ընթացքում անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին։

Հանդիպման արդունքներով մամուլի համար համատեղ հայտարարաության ընթացքում Սարգսյանը նշել է, որ անդրադարձ է արվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։

«Իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման միջոցով»,- ասել է նա։

Հայաստանի նախագահը շեշտել է պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։

«Ընդգծեցի պատերազմից հետո ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելու անթույլատրելիությունը: Այդպիսի քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է Սարգսյանը։

Նախագահը նշել է նաև, որ անդիպման ընթացքում անդրադարձել է ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին։
Երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում Զուրաբիշվիլին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի զոհերի հարազատներին՝ նշելով, որ Վրաստանը և՛ հակամարտության ընթացքում, և՛ հիմա հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից։

«Բոլորս հասկանում ենք, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ողջ տարածաշրջանին, ուստի Կովկասի զարգացման համար խաղաղությունն ու անվտանգությունը այլընտրանք չունեն»,-ասել է նա։