Բավ է պառակտվել
07-10-2021 10:11

Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի առթիվ

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Պուտինին և նրա ավանդը երկու երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:

Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ օրակարգի առաջխաղացմանը և համագործակցության ներուժի գործնական իրացմանը։

Սարգսյանը շեշտել է, որ Պուտինի անվան հետ է կապված Ռուսաստանի վերածնունդը՝ դինամիկ զարգացումը, տնտեսական և պաշտպանական ներուժի մեծացումը, երկրի հեղինակության կայուն աճը միջազգային ասպարեզում։

Նշենք, որ Արմեն Սարգսյանն այժմ պետական այցով գտնվում է Իտալիայում։