Բավ է պառակտվել
16-06-2016 12:31

Սարկոզին կոչ է անում վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Ռուսաստանին ու Եվրոպային կոչ է արել վերացնել պատժամիջոցները։

Ըստ նրա պատժամիջոցների պատճառով դժվար թե հնարավոր լինի իրականացնել Մինսկի համաձայնագիրը և ինչ-որ կերպ լուծել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը։

Սարկոզին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ Պուտինին կոչ է արել առաջին քայլն անել և վերացնել պատժամիջոցները, որոնք ՌԴ-ն սահմանել է Եվրոպայի հանդեպ:

Սարկոզիի կարծիքով` առաջինը պետք է ձեռքը մեկնի «ամենաուժեղը» և դա Ռուսաստանն է։ Սարկոզին նաև եվրոպական երկրներին է կոչ արել վերացնել ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցները։