Բավ է պառակտվել
16-09-2021 15:23

Սասուն Խաչատրյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում միաձայն որոշում կայացրեց Սասուն Խաչատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Խաչատրյանն ավելի վաղ զբաղեցնում էր Հայստանի Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։ Ինքը՝ Խաչատրյանն ասեց, որ կոմիտեն իր աշխատանքը կսկսի առավելագույնը մեկ ամիս և 6 օր անց, կնշանակցի 20 քննիչ, իսկ ամբողջ ծավալով, այդ թվում՝ օպերատիվ ստորաբաժանումը կսկսի գործել գալիք տարվա սկզբից։

«Գալիք տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել տարածքային մարմիններ, ինչից հետո կարող են խոսել լիարծեք աշխատանքի մասին»,- ասաց նա։

Այս տարվա մարտի 24-ին խորհրդարանն ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը և փոփոխություններ և լրացումներ մի շարք հարակից օրենքներում, որոնցով կարգավորվում է Հակակոռուպցիոն կոմիտեի իազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները:

Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղելու է քննչական և օպերատիվ-որոնողական գործառույթները, ինչը կօգնի բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն, ըստ էության, կդառնա կոռուպցիոն հանցագործությունները հետաքննող երկրորդ իրավապահ մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հետո:

Այս առումով որոշվեց լուծարել Հատուկ քննչական ծառայությունը, քանի որ գործառույթները գործնականում կկրկնորդվեն:

Իրավապահ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համեմատաբար երիտասարդ կառույց է. այն ձևավորվել է 2007թ. նոյեմբերի 28 -ին «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի ընդունմամբ, որը ՀՀ նախագահը վավերացրել է նույն թվականի նոյեմբերի 30 -ին:

Հատուկ քննչական ծառայության գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննության իրականացմանը: