Բավ է պառակտվել
20-04-2020 20:28

Կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Նաիրա Զոհրաբյան

«Ես չգիտեմ ինչ է նշանակում թավիշը չարաշահել, ես չգիտեմ թե նրանք թավշյա պաշտոնյաներ են, թե՝ ոչ թավշյա: Ելակեկտը չպետք է լինի, թե դու թավշյա պաշտոնյա ես, թե ոչ թավշյա, ելակետը պետք է լինի այն, թե դու պրոֆեսիոնալ ես, թե ոչ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հայտնի տեսանյութի արտահոսքի կապակցությամբ վարչապետի երեկվա հայտարարությանը, թե պետական համակարգից պետք է դուրս շպրտվեն նրանք, ովքեր չարաշահել են թավիշը:
Հիշեցնենք, որ վարչապետն ասել էր, որ ով չարաշահել է թավիշը, պետական համակարգից պետք է դուրս շպրտվի:

Պատգամավորը գտնում է, որ պետք է առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով, քանի որ թավշյա շատ ոչ պրոֆեսիոնալեներ կան, որոնց աշխատանքի արդունքը տեսնում ենք պարբերաբար:

Պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հիշեցրեց վարչապետի խոսքն այն մասին, որ հաճախ նախարարություններից գալիս են երրորդ դասարանի մակարդակով գրված նախագծեր:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե պատգամավորներն ինչպես են վերաբերում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչող քննադատություններին:
Զոհրաբյանը նշեց, որ իրենց համար քննարկելի չէ վեհափառի կոչը, քանի որ դրա հասցեատերը դատարանն է։
«Ես կարծում եմ, որ պետք է նվազագունը հարգանք ունենանք պետական և հոգևոր ինստիտուների հանդեպ։ Մեզ համար քննարկելի չէ վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, նա էլ կորոշի՝ ինչպես վարվել։ Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք», - ասաց Զոհրաբյանը։
Վերջինս ընդգծեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ պաշտոնյաների համար պիտի լինի կարմիր գիծ, որից այն կողմ ոչ ոք չպիտի անցնի։ Նա ասաց, որ անհրաժեշտ է ատելության խոսքը զսպող օրենսդրական մեխանիզմներ ունենալ։
«Ես չեմ տեսել նաև եվոպական երկրներում օրեսնդրական այնպիսի կարգավորում, որը կարողանա զսպել և նպաստել ատելության խոսքը», - ասաց նա։
Միքայել Մելքումյանն էլ հավելեց․ «Այսինքն քրիստոնեկան արժեքը, ընտանիքի արժեքը, որը եկել է դարերով, բերենք և մեկ վայրկյանում կոտրե՞նք, գլխիվայր շուռ տա՞նք, իհարկե չի կարելի։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը հետևել էին քննադատություններ, մասնավորապես Ալեն Սիմոնյանը կոռեկտ չէր համարել կաթողիկոսի հայտարությունը։ Նրան դիմել էր քաղաքացի Կտրիճ Ներսիսյան անոունով։