Բավ է պառակտվել
13-01-2023 11:57

Կանենք ամենը՝ Ղարաբաղում հումանիտար աղետից խուսափելու համար. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ

Ֆրանսիան ամեն ինչ կանի Ղարաբաղում հումանիտար աղետից խուսափելու համար. Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն։

«Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով այն առումով, որ դա անհանգստություն է առաջացնում, քանի որ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը այնպիսի մարդասիրական իրավիճակ է ստեղծել, որը գնալով վատանում է», - ասել է Բրաուն-Պիվեն։

Նա ասել է, որ վաղը կհանդիպի շրջափակումից տուժածների հետ աշխատող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնվի ազատ տեղաշարժը, ինչպես նաև էլեկտրամատակարարումը և ինտերնետ կապը: Մենք ամեն ինչ կանենք հումանիտար աղետից խուսափելու համար»,- ասել է Բրաուն-Պիվեն։