Բավ է պառակտվել
23-09-2020 11:36

Սահմանադրական դատարանում արշալուսյները խաղաղ չեն

«Ժողովուրդ» թերթը գրում է «Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ ԽունդկարյանինԷդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին:

Եվ, ահա, երեք դատավորների՝ խորհրդարանում երդվելուց հետո նրանց լիազորությունները մտել են ուժի մեջ, եւ այսօր դատավորներն իրենց միջից պետք է ընտրեն ՍԴ նախագահ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ, ահա, այսօր իսկապես բուռն եւ հետաքրքիր օր է սպասվում, քանի որ Սահմանադրական դատարանի անդամներից ոչ բոլորն են կողմ, որ Երվանդ Խունդկարյանը դառնա ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։ 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում կան դատավորներ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը եւ Վահե Գրիգորյանը, որոնք այնքան էլ դրական չեն տրամադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ չի բացառվում՝ դեմ քվեարկենԱվելին՝ երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, թե ինչ քայլերի է դիմելու Սահմանադրական դատարանի անդամ Արմեն Դիլանյանը, որը, Վահե Գրիգորյանի սցենարով, պետք է առաջադրվեր։ Արդյոք կինքնաառաջադրվի նա՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու, թե ոչ, կպարզվի այսօր»:

Այս թեմային անդրադարձել է  նաև  «Հրապարակ» օրաթերթը: Այս պահին դեռեւս անորոշ է, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։ : Հնարավոր է, որ անսպասելի իրավիճակ առաջանա, որովհետեւ որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի, քանի որ հին կազմից Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը հնարավոր է ոչ մեկին ձայն չտան եւ, առհասարակ, չմասնակցեն ընտրությանը՝ գործընթացը համարելով ոչ լեգիտիմ։ Իսկ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգը հաշտ չէ նորընտիր 3 դատավորների հետ։ Մյուս կողմից՝ Երվանդ Խունդկարյանն էլ նախագահ դառնալու նախապայմանով է գործուղվել ՍԴ։ Չի բացառվում, որ առաջին փուլով ընտրությունը չավարտվի, թույլ տան առաջադրվել եւ Խունդկարյանին ու Դիլանյանին։ Այդպիսով նաեւ դեմոկրատական ընտրության պատրանք կստեղծվի, իսկ երկրորդ փուլում թեկնածուներից քիչ ձայն ստացածը դուրս կգա մրցակցությունից, մնացողն արդեն կընտրվի 5 ձայնով։ Իսկ եթե երկրորդ փուլում էլ չհաջողվի նախագահ ընտրել, ապա, ըստ օրենքի, 10 օր անց նոր ընտրություն կկայանա»: