Բավ է պառակտվել
16-06-2020 12:17

Այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների քաղաքական պատվերները․Գորգիսյանը դատախազին


ԱԺ-ն մեկնարկել է հերթական քառօրյան, որի օրակարգում է նաև Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը։

Գագիկ Ծառուկյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով, այն է` ապօրինի ձեռնարկատիրություն և ընտրություններին համակարգային ընտրակաշառք բաժանելու մեջ։
Նրա դեմ 3 քրգործ է հարուցվել, որոնցից մեկն էլ առնչվում է ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքերին։ Դրանցում, ըստ ԱԱԾ–ի, ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամները:
ԼԿՀ պատգամավոր Գևորգ Գյորգիսյանը դատախազից հարցրեց, արդյոք այսօրվա միջնորդությունը քաղաքական պատվեր չէ՞, քանի որ նա նախկինում էլ այլ պատգամավորի, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նույնպես փորձել են միջնորդություն ներկայացրել, հետո հետ են կանգնել:
«Պարո՛ն Դավթյան, երկու տարի առաջ Դուք միջնորդություն էիք բերել անձեռմխելիությունից զրկելու այն ժամանակ մեր թիմակիցներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր: «Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով Դուք հետ վերցրեցիք Ձեր այս միջնորդությունը, որքանո՞վ այսօր հանրությունը կարող է վստահ լինել, որ այսօրվա ամիջնորդությունը կրկին պայմանավրոված չէ քաղաքական պատվերով և կա՞ որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխության հետևանքով, հետ չեք վերցնելու այս միջնորդությունը»,-հարցրեց Գևորգ Գորգիսյանը:

Գլխավոր դատախազը շեշտեց, որ պատգամավորի, ում նկատմամբ նախկինում ցանկացել է միջնորդություն ներկայացրել, չի արվել քաղաքական հանձնարարությամբ:
«Տեղեկությունները իրական չեն, և երեք պատգամավորի նկատմամբ միջնորդորթյուն չի ներկայացրել: «Իսկ որ պատգամավորի վերաբերյալ, որ ես ժամանակին ներկայացրել եմ, Ձեզ ուղիղ պատասխանում եմ, որ ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր և հանրությունը, Ազգային ժողովը այսօր էլ կարող է վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է, ինչ կատարվում է Ազգային ժողովում»,-ասաց նա:

Պատգամավորը շարունակեց, որ եթե դա ակնհայտ քաղաքական պատվեր չէր, ինչո՞ւ հետ վերցրեց միջնորդությունը: Գևորգ Գորգիսյանը շարունակեց պնդել, որ քաղաքական պատվեր է կատարել և կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ այսօր էլ շարունակում են կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների քաղաքական պատվերները:

 

 

Արմինե Գևորգյան