Բավ է պառակտվել
17-11-2021 14:18

Ադրբեջանի ագրեսիայի ակտից հետո Երևանը Ռուսաստանից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն․ ԱԽՔ

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից ակնկալում են, որ նա, որպես ռազմավարական գործընկերը, կօգնի լուծել երկու հանրապետությունների սահմանի Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ուժայինների նիստի շրջանակում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսպես է նա պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչ օգնություն է ակնկալում Երևանը՝ դիմելով Մոսկվային 1997թ․ պայմանագրի շրջանակում։

Երեքշաթի Գրիգորյանը հայտնել էր, որ դիմել է Ռուսաստանին «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու» կոչով։ «Պատրաստվում է գրավոր դիմում»,- հավելել էր նա։

«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձության սկզբունքով օգնել միմյանց։ Դա էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,-ասել է Գրիգորյանը «Կոմերսանտ»-ին։

Հստակեցնող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։

Երեքշաբթի Գրիգորյանը նաև հասկացրել էր, որ «Երեւանը կարող է օգնություն խնդրել նաեւ այլ միջազգային գործընկերներից»։ Ռուսական պարբերականի հետ զրույցում նա վստահեցրել է, որ առաջնահերթ են հենց Ռուսաստանն ու Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությո
ւնը (ՀԱՊԿ)։