Բավ է պառակտվել
05-05-2022 17:48

Հայաստանի ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանները

Խաղաղության պայմանագիր կնքելու համար պետք է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի օրակարգային հարցերից է ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։

«Դեռևս 1992 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում էին միմյանց տարածքներն ու ինքնիշխանությունը ԱՊՀ շրջանակներում, բայց հետո այլ զարգացումներ եղան։ Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն»,- ասել է նա։

Անվտանգության խորհրդի ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում հանդես էր եկել առաջարկությամբ առ այն, որ համապարփակ խաղաղության պայմանագրի համար պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այս երկու փաթեթները (Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված 5+6 կետերը) պետք է համատեղվեն և բանակցություններ սկսվեն խաղաղության պայմանագրի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար»,- ասել է նա։

Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի համար առաջնային է արցախահայության անվտանգությունն ու իրավունքների ապահովման մեջ, ինչից ելնոլով էլ պետք է որոշվի նրա կարգավիճակը։ Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար պետք է գտնվի ղարաբաղյան հակամարտության լուծումը։

«Խնդրի լուծումը տեսնում ենք Արցախում ապրող հայերի անվտանգության ու իրավունքների ապահովման մեջ, ելնելով դրանից՝ պետք է որոշվի կարգավիճակը։ Կտրվեն նաև անվտանգության երաշխիքներ։ Այս պահին չգիտենք, թե ինչ ինստիտուցիոնալ երաշխիքներ կլինեն։ Եթե ​​գանք որոշման ու տեսնենք, որ հայության անվտանգությունն ու իրավունքները ապահովված են, կհամաձայնենք»,- ասել է նա։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Ադրբեջանի առաջարկը

Ավելի վաղ միջնորդները Հայաստանին ներկայացրել էին Ադրբեջանի առաջարկը երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկը, որում ներառված են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հետևյալ հինգ հիմնական սկզբունքները.

ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում

երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում

ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։

պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում

տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։