Բավ է պառակտվել
17-03-2023 16:23

Հայաստանի ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը և Ալիևի հայտարարությունը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուրբաթ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին արված հայտարարությունը, նշելով, որ այն հակասում է Պրահայում և Սոչիում արված հայտարարություններին։

Նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում»,- ասված է հայտարարության մեջ։

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա. Փաշինյանի խմբակցության պատգամավոր
Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին․ ադրբեջանական զինուժն անհապաղ պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքից
Հույս, որ ՀԱՊԿ մեխանիզմները կաշխատեն, այլևս չկա․ Հայաստանի ԱԽ քարտուղար
Հայաստանի ԱԽ-ն քննարկել է հանրապետության և Արցախի անվտանգության ամրապնդման հարցերը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությանը