Բավ է պառակտվել
14-09-2022 15:11

Հայաստանի ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չորեքշաբթի հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Այս մասին հայտնում են մամլո ծառայությունից

Անվտանգության խորհրդի քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սսեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, բացառությամբ Ջերմուկի և Վերին Շորժայի շրջանների, որտեղ հակառակորդը կրակ է վարում մարտական ​​դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։

Հայկական կողմն, ըստ նախնական տվյալների,ունի 49 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։