Բավ է պառակտվել
01-12-2023 12:13

ԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները։

«Դեկտեմբերի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը»,– ասված է ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում։