Բավ է պառակտվել
21-05-2021 14:15

Հայաստանի ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի վերաբերյալ սկանդալային պայմանգրի մանրամասները

Իրավիճակը Սյունիքում շարունակում է լարված մնալ, Ադրբեջանի զինված ուժերը լիովին չեն լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը, բայց հանրապետության զինված ուժերը վերահսկում են իրավիճակը: Այս մասին ասել է РБК-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մայիսի 20-ին Փաշինյանը հայտարարեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից գաղտնազերծված՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի մասին «գաղտնի փաստաթուղթը» ստորագրելու պատրաստակամության մասին, որով նախատեսվում է մի շարք հայկական գյուղերի փոխանցումն Ադրբեջանին:

«Ինչ վերաբերում է ձեր նշած փաստաթղթին, ապա խոսքը միայն երեք առանձին ազգային պատվիրակությունների ստեղծման մասին է՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով, դրանց կազմի և առաջիկա հանդիպման ամսաթվի վերաբերյալ: Կարևոր եմ համարում արձանագրել հետևյալը. փաստաթղթում հատկապես ընդգծվում է, որ դրանում նախատեսված բոլոր հարցերի պատշաճ լուծումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով՝ համաձայն եռակողմ հայտարարությունների: Բնականաբար, փաստաթուղթը չի պարունակում ոչ մի բառ «վիճելի տարածքների» կամ Հայաստանի կողմից որևէ տարածքի փոխանցման մասին», - մեկնաբանել է Գրիգորյանը փաստաթղթի բովանդակությանը:

Նա նաև նշել է, որ «սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան ենթադրում են խաղաղ միջավայր, կայուն և հավասարակշռված իրավիճակ»:

«Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորամիավորումների անօրինական ներկայությունը չի նպաստում նման իրավիճակին: Բացի այդ, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան միջպետական և միջազգային հարաբերությունների ամենաբարդ բաղադրիչներից են: Դրանք ներառում են բազմաթիվ ասպեկտներ, մասնավորապես պետությունների իրավահաջորդության, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական խնդիրներ և այլն», - շեշտել է նա: