Բավ է պառակտվել
16-12-2022 17:30

Հայաստանի ԱԽ քարտուղարը Շվեդիայի պաշտոնյաներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամը

Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ:

Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմն ընդգծել է Շվեդիայի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կայունության ապահովմանն ու հակամարտությունների հաղթահարմանն՝ ինչպես ԵԱՀԿ շրջանակներում, այնպես էլ Եվրոպական միության աջակցությամբ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և Արցախի շրջափակման 24-րդ օրը. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալները
Ադրբեջանը պետք է վերադառնա ելման դիրքեր․ ԱԽ քարտուղար
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների համակարգված քաղաքականության մաս է. Փաշինյան
Հայաստանի ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայմանները