Բավ է պառակտվել
12-10-2022 13:44

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Վրաստանի ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին. ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ, հայտնում է ԱԽ մամլո ծառայությունը:

Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները: