Բավ է պառակտվել
14-11-2022 20:51

ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:

ԱԽՔ մամլո ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները:

Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: