Բավ է պառակտվել
16-06-2022 21:36

Երևան են ժամանել Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

Հինգշաբթի Երևան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը։
Նրանք ժամանել են ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: