Բավ է պառակտվել
24-11-2015 11:29

Գաղտնի սենյակ՝ ուր Պուտինը մշակում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական ռազմական օդուժն արդեն մի քանի օր է, ինչ գերինտենսիվ ռեժիմով պատժիչ ավիահարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Շատերին, իհարկե, հետաքրքիր է, թե որտեղ են իսլամիստ ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունները մշակվում ու նախապատրաստվում:Տալով այս հարցի պատասխանը` հրապարակվել են ուշագրավ լուսանկարներ, որոնցում պատկերված է հսկայական ռազմական սենյակ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այստեղ են Պուտինը, ՌԴ պաշտպանության նախարարը, նախագահի ռազմական խորհրդատուներն ու ոլորտի վերլուծաբանները քննարկում օպերացիաների բոլոր մանրամասները: 
Սրահի տարբեր հատվածներում տեղադրված հսկայական էկրանների միջոցով հավաքվածները ծանոթանում են հակամարտության գոտում տեղի ունեցող ամենաթարմ զարգացումներին: 
Կրեմլից ոչ հեռու գտնվող մի քանի միլիոն դոլար արժողությամբ սենյակ հասնելու համար բացի սովորական ճանապարհից կառուցվել է նաև ստորգետնյա թունելների ցանց: 
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ից ռուսական օդուժն ավիահարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին, սակայն իսլամիստների կողմից ռուսական քաղաքացիական A321 օդանավի կործանումից հետո պաշտոնական Մոսկվան սկսել է գերինտենսիվ ռեժիմով հարվածել ահաբեկիչներին։