Բավ է պառակտվել
15-11-2022 20:13

Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն հավանություն է տվել բանաձևին, որը կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքներից։

Քվեարկությանը մասնակցել է 296 սենատոր, կողմ է քվեարկել 295 օրենսդիր, դեմ՝ 1։

Բանաձևը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Հայաստանի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի հետ, ինչպես նաև կոչ է անում Բաքվին երաշխավորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումը։

Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։