Բավ է պառակտվել
09-02-2023 12:54

Մեքսիկայի սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Սենատը ճանաչել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում՝ ընդգծելով համամարդկային արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Ըստ Մեքսիկայում Հայաստանի դեսպանության, փետրվարի 8-ին ընդունված փաստաթղթում Սենատը նաև հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։