Բավ է պառակտվել
15-12-2022 11:42

Սենատորը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ օգնությունը Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիայի պատճառով

Ամերիկացի սենատոր Էբիգեյլ Սպանբերգերը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Ադրբեջանին օգնություն տրամադրել անվտանգության ոլորտում։

«Ադրբեջանը փակել է մուտքը Արցախ և դադարեցրել է գազամատակարարումը` զրկելով այնտեղ ապրող հայերին սննդի, ջերմության, տաք ջրի և էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրից։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության աջակցություն տրամադրել խաղաղ բնակչության դեմ այս ագրեսիայի պայմաններում»,- գրել է Սպանբերգերը «Թվիթերում»։

ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ընդլայնել օժանդակությունն Արցախին և Հայաստանին
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը դադարացնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը
ԱՄՆ շուրջ 70 օրենսդիր պահանջում են Վաշինգտոնից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Սենատոր Մենենդեսը Բաքվին ռազմական օգնության անթույլատրելիության մասին. «Ինձ թվում է, որ ԱՄՆ-ն նույն անկողնում է Ադրբեջանի հետ»
Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը