Բավ է պառակտվել
02-06-2014 14:23

ՌԴ-ն ՄԱԿ-ում կառաջադրի Ուկրաինայում բռնությունը դադարեցնելու մասին բանաձև. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպել է Մավրիտանիայի իր գործընկեր Ահմեդ ուլմդ Թեգեդիին: Կողմերը քննարկել են Հյուսիսային Աֆրիկայում ևՄերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Իրավիճակը՝ Ուկրաինայում

Պատասխանելով ուկրաինական իրադարձությունների վերաբերյլա համաշխարհային հանրության արձագանքի մասին RT պարբերականի թղթակցի հարցին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրեն զարմացնում է արևմտյան մամուլի դիրքորոշումը, որը լռում է երկրում իրական իրավիճակի վերաբերյալ և ուշադրություն չի դարձնում արդի խնդիրներին:

"Ռուսաստանը չափազանց անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է Ուկրաինայի հարավ-արևելքում, որտեղ ամեն օր մարդիկ են զոհվում: Արևմուտքը պնդում էր, որ Ուկրաինայում ընտրություններից հետո բռնությունները կդադարեն, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը", - նշել է նախարարը:

Լավրովը հաստատել է, Ուկրաինայում բռնություններին վերջ տալու նպատակով Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում բանաձևի նախագիծ կառաջադրի:

Նախարարը ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պետք է կոչ անի Կիևին չխոչընդոտել հակամարտության գոտուց խաղաղ բնակիչների դուրս բերմանը:

Իրադարձությունները՝ Աբխազիայում

Խոսելով Աբխազիայի մասին՝ նախարարը հայտարարել է, որ իշխանությունները և ընդդիմադիրները պատասխանատվության զգացում են դրսևորել՝ ամենից վեր դասելով ժողովրդի շահերը: Նա հավելել է, որ երկրում տեղի ունեցածը տվյալ երկրի ներքին գործն է:

"Մենք Աբխազիայում տեղի ունեցածին վերաբերվում ենք, որպես աբխազական ժողովրդի և պետության ներքին գործին: Մենք կողմ ենք նրան, որպեսզի բոլոր հակասությունները լուծվեն առանց որևէ բռնության, երկխոսության և իշխանությունների և ինդդիմադիրների միջև պայմանավորվածությունների միջոցով", - նշել է նախարարը:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի և Մավրիտանիայի միջև հարաբերությունների հաստատման հարցը: ՌԴ ԱԳՆ-ում Մավրիտանիայի նախարարի այցը դիտարկում են, որպես "ընկերության ավանդական հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ճանապարհին կարևորագույն քայլ":

Վերջին հինգ օրերի ընթացքում ռուսասաստանցի փորձագետները մասնակցել են երկրաբանական փորձերին և Մավրիտանիայի տարածքում նավտահորերի որոնման, ձկնավերամշակման ձեռնարկությունների ստեղծման աշխատանքներում, ինչպես նաև օվկիանաբանական հետզոտություններին: Այս երկրի հիվանդանոցներում և այլ բժշկական հաստատություններում տարիներ շարունակ մեծ հաջողությամբ աշխատել են ռուսաստանյան բժիշկները: Սովետական և ռուսաստանյան բուհերում կրթություն են ստացել մեկ ու կես հազարից ավելի մավրիտանացիներ Ռուսաստանի բուհերում: