Բավ է պառակտվել
26-06-2014 10:36

Ըստ Լավրովի՝ ՌԴ-ն Վրաստանի և Ուկրաինայի եվրաինտեգրմանը համարժեք պատասխան կտա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ԱՊՀ երկրների ասոցացման հարցերով խորհրդակցություններ սկսել, բայց եթե այդ պայմանագրերը բացասաբար անդրադառնան Համագործակցության ազատ առեւտրի գոտու վրա, Մոսկվան պաշտպանական քայլեր կձեռնարկի՝ ԱՀԿ կանոններին համահունչ: Նախարար Լավրովի խոսքով՝ Մոսկվայի գլխավոր նպատակը պարզելն է, թե ինչ հետևանքներ են սպասվում ռուսական առևտրին՝ ԵՄ-ի հետ ԱՊՀ երկրների ասոցացման պայմանագրերի կնքումից հետո։
Լավրովը հիշեցրել է, որ ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Ռուսաստանի համար գործում է Մոլդովայի և Ուկրաինայի հետ, իսկ Վրաստանը, թեև ԱՊՀ-ի կազմից չէ, մասնակցում է մի շարք առևտրատնտեսական համաձայնագրերի։