Բավ է պառակտվել
29-10-2019 13:19

Սերգեյ Շոյգուն ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեկ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացրել է հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսված է Շոյգուի այցելությունը Հայաստանի հյուսիսում՝ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:

Նշվել է, որ նախատեսված է նաև Շոյգուի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։