Բավ է պառակտվել
27-06-2015 13:01

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի վառ հիշատակը մշտապես կպահպանվի մեր հիշողություններում: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անեկղծ ցավակցություններ: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Եվգենի Պրիմակովի հարազատներին ու մտերիմներին»: