Բավ է պառակտվել
10-09-2015 14:18

Սերժ Սարգսյանին Մոսկվայում համոզել են հրաժարվել սահմանադրական բարեփոխումներ անելու մտքից

Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է իշխանությունը հրաժարվի Սահմանադրությունը բարեփոխելուց։ Եվ դա կապում են Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցի հետ․ իբրև ռուսական իշխանությունը գործի է դրել միայն իրեն հայտնի լծակները, որ համոզի ՀՀ նախագահին հրաժարվել պառլամենտական կառավարման անցնելուց։ Նման տեղեկատվություն է հայտնում «Հրապարակ» -ը: Եթե այդ բանակցություններն ավարտվեն հօգուտ «հրաժարումի», ապա չի բացառվում, որ դա արվի դեմոկրատական սկզբունքով՝ ԱԺ քննարկումների ժամանակ համապատասխան ձայներ չհավաքելու եղանակով։ Եթե այս սցենարը խաղարկվի, ապա Սերժ Սարգսյանի՝ մի շարք պաշտոններից հրաժարվելու խոստումն էլ չեղյալ կհամարվի: