Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Արթուր Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով:
Նախագահի հրամանագրում նշված է.
՛՛Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ.
Արթուր Վարդանյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ` հինգ տարի ժամկետով՛՛: