Բավ է պառակտվել
04-04-2014 18:25

Սերժ Սարգսյանը ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից»: