Բավ է պառակտվել
13-09-2013 23:44

Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա. "Ժողովուրդ"

"Ժողովուրդ" օրաթերթի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա: Բայց ոչ թեՄաքսային միությանն անդամակցելուն ուղղված հարցերը քննարկելու, այլ միանգամայն ուրիշ` մի փոքր ավելի բարի նպատակով. նա պետք է մասնակցի Մոսկվայի Օլիմպիական պողոտայում կառուցված հայկական եկեղեցու բացմանը:

Թերթի տեղեկություններով` Ս. Սարգսյանի հետ Մոսկվա են մեկնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Ու քանի որ ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրից չեն պատասխանում թերթի հարցերին, ուստի լուրի  իսկությունը պաշտոնական աղբյուրներից ճշտելու փորձ "Ժողովուրդ"-ն այս անգամ չի արել:Իրադարձությունները ցույց կտան ամեն ինչ: