Բավ է պառակտվել
18-03-2021 13:32

Սերժ Սարգսյանն իր դեմ հարուցված քրեական գործը որակել է հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մաս

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ժամանեց դատարանի շենք, որտեղ անցնում են նրա գործով լսումներն իր աջակիցների ծափահարությունների և «Նախագահ» բացականչությունների ներքո: Նա դիմեց ներկաներին՝ ասելով, որ երկու տարի առաջ հարուցվել է քրեական գործ, որում իրեն ծիծաղելի մեղադրանք է առաջադրվել:

Հայկական պետության նախկին ղեկավարը դատարանի շենքի մոտ իրեն աջակցելու համար հավաքված իր համակիրներին կոչ արեց ցրվել և չսպասել նիստի ավարտին:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կարող է հեշտությամբ հանձնել իշխանությունը, բայց չի լքի «քաղաքական խրամատը»:

«Ես չեմ լքի քաղաքական խրամատը, և իմ անցած կյանքով ապացուցել եմ դա: Ես չեմ լքի «քաղաքական խրամատը», իմ կյանքով ապացուցել եմ, որ կարող եմ հեշտությամբ հրաժարվել պաշտոնից, հանուն հայ ժողովրդի զիջել իշխանությունը, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Դրանում կարող եք վստահ լինել», - ասաց Սարգսյանը:

Նա շեշտեց, որ իր ղեկավարած Հանրապետական կուսակցության ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ «Մեր քայլերը լինելու են հստակ, հաշվարկված, նպատակաուղղված և ազնիվ», - ասաց նախկին նախագահը:

Նախկին նախագահն իր դեմ հարուցված քրեական գործն անվանեց 2018-ին Հայաստանում սկսված հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մաս:

«Անցյալ տարի, հենց այստեղ, ես ասացի, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու եմ խոսում ոչ թե դիզելային վառելիքի ծիծաղելի գործի, այլ ազգային խնդիրների մասին: Ոմանք տարակուսւմ էին, իսկ մյուսներն անգամ փորձում էին հեգնել», - ասաց նա:

Սակայն, ըստ նախկին նախագահի, նա զգացել և կանխատեսել է, թե ինչու են իրականացվել այդ հետապնդումները և ապօրինի գործողությունները, որոնք իրականացվել են ոչ միայն իր դեմ:

«Այս հալածանքները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, մաս էին կազմում 2018-ին Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի, որի նպատակն էր վարկաբեկել այն մարդկանց, ովքեր գտնվում էին արցախյան պայքարի ակունքներում, թաղել Արցախի հարցն ու մեր ազգային նկրտումներն», - ասաց նա:

Սարգսյանը շեշտեց, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը:

Քրեական գործի շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին (այժմ մահացած) մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման մեջ (շուրջ 489,2 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 մլն դոլար), իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և Գյուղատնտեսության նախարարության սերմնաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանն՝ այս հանցագործությանը մեղսակցության մեջ:

Այս միջոցները տրամադրվել են Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդից որպես սուբսիդիա գրեթե 15,4 միլիոն լիտր դիզվառելիք գնելու համար: