Բավ է պառակտվել
16-06-2021 23:03

Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ անհետ կորածների մասին (տեսանյութ)

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախում 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը կազմում է 1064 մարդ։

Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա հրապարակել է փաստաթուղթ, որի համաձայն, ըստ նրա, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին զեկուցել է կառավարությանը 1064 անհետ կորածի մասին։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Անհետ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է», - ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նա նշել է, որ չունի տվյալներ պատերազմի ընթացքում գերեվարվածների ու զոհվածների մասին։ Նա խայտառակություն է որակել այն փաստը, որ հանրությանը հավաստի տվյալներ չեն ներկայացվել։