Բավ է պառակտվել
14-01-2018 11:22

Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ ՀՀ 4-րդ նախագահն ընտրվի ԱԺ մեծամասնության կողմից

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանի լայն մեծամասնության կողմից: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ նախագահական նստավայրում, ԱԺ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հույս հայտնելով, որ այդ ընտրությանը բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ:
«Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահն ընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Փոփոխված Սահմանադրությանը համաձայն, այս տարվա ապրիլից սկսած, պետության առաջին մարդը կլինի ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով: Նախագահ է դառնալու այն թեկնածուն, ով կկարողանա ստանալ 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայները: Եթե հանրապետության նախագահը չընտրվի, ապա կանցկացվի երկրորդ և նույնիսկ երրորդ փուլը:
Թե ով է լինելու իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի թեկնածուն և արդյոք խորհրդարանի ամենամեծ՝ «Ծառուկյան » ընդդիմադիր խմբակցությունը կաջակցի այդ թեկնածուին՝ պաշտոնական հայտարարության մեջ չի ասվում:
Նշենք, որ Ազգային ժողովի խորհուրդը ներառում է Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին և հանձնաժողովների նախագահներին:
Ի դեպ, նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել է «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում, մեկ այլ ընդդիմադիր խմբակցության՝ «Ելք»-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բոյկոտել է հանդիպումը, ավելին, կոչ է արել Ազգային ժողովի նախագահին և խորհրդի անդամներին չգնալ նախագահական նստավայր `շեշտելով, որ Ազգային ժողովի խորհուրդն իր մոտ կանչելով Սերժ Սարգսյանը վիրավորանք է հասցնում երկրի բարձրագույն օրենսդիր օրգանին:
Բացի ցանկությունից, որ Հայաստանի չորրորդ նախագահին ընտրի խորհրդարանի մեծամասնությունը, Սերժ Սարգսյանը խոսել է նաև այս տարվա մարտի 9-ին Գերագույն դատական խորհրդի անդամների ընտրության մասին, ընդգծելով, որ դժվար է գնահատել այդ մարմնի կարևորությունը, քանի որ դրան է վստահված դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող գործառույթը:
«Այս մարմինը վճռորոշ նշանակություն կունենա մեր երկրի ապագայի համար», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը խոսել է նաև Ազգային ժողովի կողմից ապրիլի 9-ին երկրի վարչապետի ընտրության մասին.« Իհարկե, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև ՀՀ վարչապետին »:
Ազգային ժողովի խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաև գոհունակություն է հայտնել խորհրդարանի աշխատանքից `նշելով, որ անցած տարվա մայիսի 18-ից օրենսդիր մարմինը ընդունել է 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:
Ընդգծելով, որ Ազգային ժողովը Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակն է, Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանը պետք է ձեռքը երկրի զարկերակին պահի:
Հատկանշական է, որ խոսելով գնաճի և դրա հետևանքների մեղմացման վերաբերյալ, Սերժ Սարգսյանը խորհրդարանին խորհուրդ տվեց այդ հարցով լսումներ կազմակերպել, որպեսզի «հարցն ամբողջությամբ և հրապարակայնորեն քննարկվի, և մարդիկ տեսնեն իրականությունը»:
«Ինքներդ որոշեք, թե որքանով է դա նպատակահարմար, բայց ես կարծում եմ, դա օգտակար կլինի», - ասել է նախագահը:
Նշելով խորհրդարանի դերի կարևորությունը `նախագահը ասել է, որ այդ մարմինը վճռորոշ նշանակություն կունենա երկրի ապագայի համար:
Առաջիկա ամիսներին, բացի նախագահից և վարչապետից, խորհրդարանը կընտրի նաև Սահմանադրական դատարանի նոր անդամներ, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ:
«Պետք չէ բացատրել, թե մեր երկրի ապագայի և տնտեսության համար որքան կարևոր է այս չարիքի դեմ պայքարելը», - ասել է Սերժ Սարգսյանը `անդրադառնալով կոռուպցիային: