Բավ է պառակտվել
08-05-2019 20:49

Սերժ Սարգսյանը հլը էնքան հարցերի պետք է պատասխանի. Նիկոլ Փաշինյան

«Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ։ Ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, ինքն էլ է Արցախում, ես էլ եմ Արցախում, դրանից ի՞նչ։ Ես կորոշեմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե չէ, Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել իր հետ հանդիպեմ, թե չէ», - այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը,անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը պատրաստվում է վաղը Արցախում շփվել Սերժ Սարգսյանի հետ։ Վարչապետը նշեց նաև,որ երբ իրեն պետք լինի հանդիպել Սերժ Սարգսյանին, ինքը կհանդիպի։

«Պարզ ա էս ամեն ինչը, ես չեմ պատրաստվում իր հետ շփվել», - ասաց նա:

Լրագրողի այն հարցին թե արդյո՞ք Սերժ Սարգսյանին կհաջողվի իր շուրջն համախմբել հանրությանը, Փաշինյանը ասաց, երբ իր հարցին կպատասխանի Սերժ Սարգսյանը, այն ժամանակ ինքը կպատասխանի լրագրողի հարցին: Իսկ իր հարցը կլինի հետևյալը.

«Սերժ Սարգսյանը, որ ասուլիս է տալու, էդ շատ լավ է: Ես հույս ունեմ, որ այնտեղ հարց կհնչի՝ պարոն Սարգսյան, այդ ինչպե՞ս էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը մայկա-տռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլինոատերեր են»:

Փաշինյանը նշում է, որ Սերժ Սարգսյանը՝ «հլը էնքան հարցերի պետք է պատասխանի, իսկ մի շարք հարցերի ուղղակի չի կարող պատասխանել»:

«Հա, իմիջիայլոց, էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլև՝ Ռոբերտ Քոչարյանը, այլ պաշտոնյաներ, թե ինչո՞ւ իրենց երեխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դարձել: Խնդրում եմ՝ մենակ չասեն, թե նրանք բիզնեսով են ուղղակի զբաղվել: Հիմա որևէ մեկն ուզում է ասի, որ իմ որդին Հայաստանում կարա՞ բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա ու, ասենք, դե բիզնեսով ա զբաղվել, միլիոնատեր ա դարձե՞լ, չի լինի էդպիսի բան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասում է, որ եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում իր ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, ինքը հաջորդ պահին պետք է բանտում լինի:

 

Արմինե Գևորգյան