«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը րագրողների հետ զրույցում ներկայացրեց այն եզրակացությունները, որոնց հանգել է խմբակցությունը «ՀՀ և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով Հայաստանի ԱԺ փակ քննարկումից հետո։
Փակ քննարկում անցկացնելու որոշումն ընդունվեց երեքշաբթ իորհրդարանի նիստի ժամանալ։ Զեկույցներով պետք է հանդես գային ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։
«Առաջին եզրակացություն․ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական դեմքերի, այսինքն գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և նաև իրավական հենքերին: Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք»,- ասաց նա։
Օհանյանը նշեց, որ չստացվեցին պատասխաններ հարցերին, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակում ռազմավարական վերանայմանը:
«Երկրորդ եզրակացություն այն է, որ որևէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում»,- ասաց նա։
Նա նշեց, որ խմբակցության կարծիքով այդ ամենն իրականացվել է Հայաստանի իշխանությունների կողմից։
«Երրորդ, ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետերը, ճանապարհները, բարձունքները զբաղեցնելու համար այն շփման գծում, որը նախկինում ԽՍՀՄ ժամանակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա։
Օհանյանն ընդգծեց, որ : պետք է արագ արվեր մոբիլիզացիա, որոշումներ ընդունեին։ Այս ամենը հաշվի առնելով՝ նախ պետք է բարձրացնել ՊՆ-ի և ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ փոխգործկցության մակարդակը, նշեց նա։
«Իրականում, ոչ մի հենք չունենալով, առանց որևէ հրամանի, իրավական հենքի Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է տեղի ունենում։ Ոչ ոք վերլուծություն չի արել, թե ինչու ադրբեջանցիները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքեր են մեղավորները, ինչ պատասխանատվություն են կրել, և ինչ քայլեր են այսօր արվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ»,- ասաց նա։
Օհանյանն ընդգծեց, որ այս պայմաններում Ադրբեջանի ու Թուրքիայի հռետորաբանությունը տանում է նրան, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, ճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և գնա սահմանագծման ու սահմանազատման: Խմբակցության ղեկավարը շեշտեղ, որ այս իրոզությունն իրենց համար մտահոգիչ է: