Բավ է պառակտվել
09-05-2014 12:15

Մեզ հաղթանակներ են պետք նաև դիվանագիտական դաշոտւմ. ՀՀ ՊՆ

«Մենք մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք բոլոր մասնակիցներին: Նրանց շնորհիվ է, որ երկարատև խաղաղություն է ձեռք բերվել աշխարհում: Այսօր մեզ համար եռատոն է, մայիսը հաղթանակների ամիս է. նախ ազատագրեցինք Շուշին, ստեղծվեց ԼՂ պաշտպանության բանակը և կամավորականների հետ կարողացանք ազատագրել Արցախը»,-այսօր Հաղթանակի զբոսայգում, շնորհավորելով բոլորիս, նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լրագրողների խնդրանքով Ռազմական գերատեսչության գեկավարը ևս մեկ անագմ անդրաֆարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը և հաղթանակ մաղթեց հայ ժողովրդին նաև դիվանագիտական դաշտում:
«Անհրաժեշտ է, որ մեր ղեկավարությունը դիվանագիտական դաշտում կարողանա նաև հաջողություններ ունենալ: Կարծում եմ, որ Ուորլիքը նորություն չի հայտարարել, և մեր խնդիրն է շարունակել պայքարը և ամեն ինչ անել, որպեսզի մեր նպատակները իրագործվեն»,-եզրափակեց Սեյրա Օհանյանը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Հաղթանակի զբոսայգին բազմամարդ է. այստեղ են հավաքվել վետերաններ, բարձրաստիճան պաշտոնյաններ ու հասրակ քաղաքացիներ: