ՌԴ Դաշնային խորհուրդը (խորհրդարանի վերին պալատը) վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:
Համաձայն այդ փաստաթղթի՝ Հայաստանը միության լիիրավ անդամ է դառնում՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ համատեղ:
Այդ երկրների ղեկավարների ստորագրած Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից:
Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը և Ռուսաստանի պետական դուման (խորհրդարանի ստորին պալատը):
Բավ է պառակտվել