Բավ է պառակտվել
25-04-2016 12:05

Էրդողանի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է. Շ. Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։
«Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսևորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ։
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության:
Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարհանքը»,– ասվում է ՀՀ փոխարտգործնախարարի մեկնաբանությունում: