Բավ է պառակտվել
20-10-2020 18:00

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերը շարունակվում են. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու համար աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդհանուր առմամբ շարունակվում է աշխատանքը, որպեսզի դադարեցվեն ռազմական բախումները և հակամարտության կարգավորման գործընթացը դուրս բերվի քաղաքական-դիվանագիտական դաշտ», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում պատրաստակամություն էին հայտնել մեկնել Մոսկվա՝ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների համար։