Բավ է պառակտվել
04-06-2016 14:26

Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Գերմանիային. Է. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բաքվում կայացած հանդիմանը և համատեղ արված հայտարարություններին:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թե Թուրքիայի վարչապետը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարում են, որ իրենք եղբայր ժողովուրդներ են և թուրք-ադրբեջանական դաշնակցությունը բարձրագույն կետի վրա է, այսինքն` նրանք վերահաստատեցին մեկ ազգ՝ երկու պետություն սկզբունքը:

«Բացի այդ Թուրքիայի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, Ադրբեջանի թշնամին մեր թշնամին է: Այսինքն՝ նրանք ևս մեկ անգամ վերահաստատում են, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան շարժվում են մեկ պաշտոնական գաղափարախոսությամբ՝ դա պանթուրքիզմն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Բունդեսթագի բանաձևի վերաբերյալ արված հայտարարություններին, ապա ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ Բունդեսթագի բանաձևը քննարկում է ոչ միայն Յըլդըրըմը, այլ նաև Ադրբեջանի նախագահը, ով օրեր անց պետք է այց կատարի Գերմանիա:

«Ալիևն ասում է, որ սա կեղծիքի վրա հիմնված պրովոկացիա է և Ադրբեջանը սա չի հանդուրժի, այսինքն՝ Ադրբեջանի բռնակալական պետության բռնակալ ղեկավարը կեղծիքի և պրովոկացիայի մեջ է մեղադրում ժողովրդավարական երկրի պատգամավորներին: Դա զավեշտալի, ծիծաղելի է և ևս մեկ անգամ բռնակալ Ալիևը իր այցից առաջ իրեն զավեշտալի իրավիճակի մեջ է դնում արդեն գերմանական Բունդեսթագի պատգամավորների և Գերմանիայի հասարակության առաջ»,-ասաց նա:

«Սա ծիծաղելի է, որովհետև երկու բռնատիրական պետության՝ մեկը վարչապետ և մյուսը ղեկավար, նստել են և խոսում են դեմոկրատիայից: Բռնակալ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս դեմոկրատական Բունդեսթագի պատգամավորներին: Սա նույն բանն է, որ Ստալինն ու Հիտլերը, կամ Թալեաթն ու Հիտլերը իրար հետ նստեին ու խոսեին դեմոկրատիայից: Կարծում եմ, որ այդ ամենից հետո Գերմանացի մեր բարեկամները ավելի լավ կհասկանան հայ ժողովրդին, թե ինչպիսի հարևան մենք ունենք»,-ասաց նա: